Ղազախստանում հարավաֆրիկյան ընկերության հետ համատեղ զրահամեքենաների գործարան է կառուցվում

Ղազախստանում կատարվել է զրահապատ մեքենաներ արտադրող հարավաֆրիկյան ընկերության հետ համատեղ արտադրամասի հիմնարկեքի արարողությունը։ Այս մասին պաշտոնապես հայտնում է Ղազախստանի պաշտպանության նախարարությունը։

Հիմնարկեքի արարողությունը Ղազախստանի ՊՆ մասնակցությամբ

Հիմնարկեքի արարողությունը Ղազախստանի ՊՆ մասնակցությամբ

Հարավաֆրիկյան Paramount Group և ղազախական Kazakhstan Engineering  ու Kazakhstan Engineering Distribution ընկերությունների միջև կնքված պայմանագրով՝ Ղազախստանում կառուցվող գործարանը զբաղվելու է զրահապատ մեքենաների արտադրությամբ ու վերանորոգմամբ։ Արտադրամասը կառուցվում է Աստանայում։

Սպասվում է, որ 2015 թվականից գործարանը կսկսի տարեկան արտադրել 120-ից 360 զրահամեքենա։ Պայմանագրով գործարանում կարող են արտադրվել նաև քաղաքացիական նշանակության ավտոմեքենաներ, այդ թվում՝ ավտոբուսներ։

Նշենք, որ ղազախական կողմն ու հարավաֆրիկյան խոշոր ռազմարդյունաբերական ընկերությունը համապատասխան պայմանագիրը կնքել էին 2013 թվականի սկզբին։

Հավելենք, որ օրերս Ղազախստանում հանդիսավոր բացվել էր թուրքական Aselsan և ղազախական Kazakhstan Engineering ընկերությունների համատեղ ձեռնարկության՝ Aselsan Kazakhstan Engineering-ի առաջին գործարանը, որտեղ արտադրվելու են էլեկտրոնային օպտիկական սարքեր, այդ թվում՝ գիշերային տեսողության սարքեր, ջերմացույց սարքեր և այլն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *