Ադրբեջանի կառավարությունը փոփոխություններ է կատարել «Ռազմաբժշկական փորձագիտական եզրակացության մասին» օրենքում։ Փոփոխվել է երրորդ կետը՝ պետական սահմանապահ ծառայության առաջարկով։
Կառավարությունից հայտնում են, որ «Քաղաքացիների առողջական վիճակի հավելյալ պահանջներ» բաժինն արդեն իսկ վերաբերելու է նաև պայմանագրային սկզբունքով ծառայություն անցնող անձանց։
Բացի այդ, հանվել է պետական սահմանապահ ծառայությունում աշխատել ցանկացողներին առնչվող սահմանափակումը՝ մինչև 155 սմ սահմանված հասակը։ Առավելագույն հասակը մնացել է նույնը՝ 185 սմ։