Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում խորհրդակցություն է

Ադրբեջանի պաշտպանության նախարարության ուսումնավարժական կենտրոնի շենքում դեկտեմբերի 10-ին կայացել է Ադրբեջանի զինված ուժերի հարցերին նվիրված խորհրդակցություն։

 

Համաձայն Ադրբեջանի ՊՆ տվյալների՝ խորհրդակցությանը մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ ու զինվորականներ։ Խորհրդակցությունն անցկացվել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի գլխավորությամբ։ Ներկաներն ամփոփել են 2013-ի ռազմական իրադարձությունները և քննարկել 2014-ին սպասվող աշխատանքները։

Այլ մանրամասներ այս պահի դրությամբ չեն հաղորդվում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *