«Նինձյա ոտքերով» խավարասեր-ռոբոտ՝ ԱՄՆ բանակի համար (վիդեո)

Boston Dynamics ընկերությունը ԱՄՆ բանակի համար ստեղծել է Rhex խավարասեր-ռոբոտ։ Ռոբոտն ունի «նինձյա ոտքեր» (այսպես են անվանել սարքի ստեղծողները), որոնք հնարավորություն են տալիս տեղաշարժվել ինչպես ցամաքում, այնպես էլ ջրում։

IEEE Spectrum պարբերականը նշում է, որ սարքը ներկայացվել է 2013 թվականի Տոկիոյում ռոբոտների ցուցադրության ժամանակ։ Այս սարքը ստեղծվում է ամերիկյան զինվորականների համար հետախուզության և գաղտնի նկարահանումների համար։

Թեև տեղաշարժման համար նոր սարքավորումները ռոբոտին դարձնում են «երկկենցաղ», բայց համարվում են քիչ արդյունավետ, քան մասնագիտացված «ոտքերն» ու «լողաթևերը»։


«Նինձյա-ոտքերը» երկաթյա զսպանակային հենոցում ածխապլաստիկ կոնստրուկցիա է, որն ամրանում է ռոբոտի սեփական «ոտքերի» տեղը։ Տեղաշարժման նոր համակարգի վրա տեղադրված են «լողաթևեր», որոնք հնարավորություն են տալիս պտտվել 120 աստիճանով։ Ցամաքում դրանք որևէ դերակատարություն չունեն, իսկ ահա ջրում դրանք տեղաշարժիչի դեր են կատարում։

 

Rhex ռոբոտը 6 «ոտք» ունեցող սարք է։  Զանգվածը 13 կգ է։ Ռոբոտը սպառազինված է հետախուզության համար տեսախցիկով, ինչպես նաև կարող է աշխատել 6 ժամ լիցք ունեցող մարտկոցով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *