ԱՄՆ բանակը հրաժարվում է Kiowa Warrior ուղղաթիռներից

ԱՄՆ բանակի  հրամանատարությունը դիտարկում է բոլոր բազմաթիրախային OH-58 Kiowa Warrior ուղղաթիռներից վերջնականապես հրաժարվելու հավանականությունը։ Դրանք կիրառվում էին հետախուզության և օդից ցամաքային ուժերին աջակցության համար։

OH-58 Kiowa Warrior ուղղաթիռ

OH-58 Kiowa Warrior ուղղաթիռ

Ինչպես հաղորդում է Defense News պարբերականը, դրանց պակասը ծրագրում են լրացնել մասամբ AH-64 Apache ուղղաթիռներով, որոնք էլ տրամադրվելու են ԱՄՆ Ազգային գվարդիայից։ Շնորհիվ այս գործողությունների՝ զինվորականները մտադիր են կրճատել բյուջեի ծախսերը։

Նշենք, որ ԱՄՆ զինվորականները նախատեսում են նաև UH-60 Black Hawk ուղղաթիռների մի մասը փոխանցել Ազգային գվարդիային, ընդ որում՝ UH-72 Lakota բազմաթիրախային ուղղաթիռների հետ փոխանակման սկզբունքով։ ԱՄՆ բանակը վերջիններս կիրառում է օդաչուների վերապատրաստման ու զինծառայողների փոխադրման նպատակներով։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր է շահագործումից դուրս բերել նաև CH-139 JetRanger ուղղաթիռները։

Նկատենք, որ ԱՄՆ-ի բանակի ներկայացուցիչները հավաստիացնում են՝ վերջնական որոշում դեռևս չեն կայացրել, սակայն Defense News-ի աղբյուրները փաստում են՝ որոշումը հաստատված է, կսկսեն իրագործել առաջիկայում։

Հավելենք, որ միայն ԱՄՆ ցամաքային զորքերը չէ, որ փորձում են սպառազինության տարբեր տեսակների փոխանակումներ կատարել մեծ ծախսերից խուսափելու համար։ ԱՄՆ ռազմաօդային ուժերը նախատեսում է շուտով իրականացնել KC-10 Extender  և A-10 Thunderbolt II բոլոր գրոհիչ ինքնաթիռների փոխարինումն այլ տեսակի ինքնաթիռներով։ Կրճատում կարող է սպառնալ նաև F-15C Eagle կործանիչներին։ Թվարկված սպառազինությունից հրաժարվելու արդյունքում կուտակված նյութական միջոցներով ծրագրվում է ձեռք բերել վերջին շրջանում արտադրված սպառազինություն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *