Պաշտոնից ազատվել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել, որով պաշտոնից ազատվել է երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ գեներալ-մայոր Պյոտր Տիխոնովսկին։ Այս մասին հայտնի է դարձել երկրի նախագահի պաշտոնական կայքից։

Բելառուսի ԶՈւ ԳՇ նախկին պետ գեներալ-մայոր Տիխոնովսկի

Բելառուսի ԶՈւ ԳՇ նախկին պետ գեներալ-մայոր Տիխոնովսկի

Բարձրաստիճան զինվորականն ուղարկվել է պահեստազոր՝ ծառայության հետ անհամատեղելի տարիքի կապակցությամբ։ Նա կպահպանի զինվորական համազգեստի, տարբերանշանների և պարգևների կրման իրավունքը։

Պյոտր Տիխոնովսկու համար ծառայության անբարենպաստ շրջանը սկիզբ էր առել դեռ անցյալ տարվա հուլիսին, երբ Բելառուսի բարձրաստիճան մի շարք զինվորականներ ազատվեցին զբաղեցրած բաշտոններից, իսկ ԳՇ պետը զգուշացվեց։ Դրա պատճառ հանդիսացավ շվեդական թեթև տրանսպորտային ինքնաթիռը, որը խախտելով Բելառուսի օդային սահմանը՝ փափուկ խաղալիք արջուկների «դեսանտ» էր իջեցրել, որոնց վրայի գրվածքներն ուղղված էին խոսքի ազատության պաշտպանությանը։

Միջադեպի կապակցությամբ իրենց զբաղեցրած պաշտոններից ազատվեցին սահմանապահ կոմիտեի և ՀՕՊ ղեկավարության մի շարք աշխատակիցներ։ Իսկ ԳՇ արդեն նախկին պետ գեներալ-մայոր Տիխոնովսկին խիստ զգուշացվեց։

 

Խաղալիք արջուկների «դեսանտը» Բելառուսում

Խաղալիք արջուկների «դեսանտը» Բելառուսում

Պյոտր Տիխոնովսկին ծնվել է 1958 թվականի հուլիսի 8-ին։ Ռազմական կրթությունը ստասցել է Լենինգրադի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանում և ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում։
Զու ԳՇ պետի-ՊՆ առաջին տեղակալի պաշտոնը ստանձնել է 2009 թվականին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *