Բրունեյը ստացել է S-70i Black Hawk ուղղաթիռների առաջին խմբաքանակը

Բրունեյի պաշտպանության նախարարությունը Sikorsky («Սիկորսկի») ընկերությունից ստացել է S-70i Black Hawk բազմաթիրախային ուղղաթիռների առաջին խմբաքանակը՝ կազմված 4 միավորից։ Դրանք արդեն հանձնվել են երկրի ռազմաօդային ուժերի շահագործմանը։

S-70i Black Hawk

S-70i Black Hawk

Ինչպես հաղորդում է ռազմական վերլուծական «Ջեյնս» հանդեսը, ուղղաթիռների տրամադրումը կայացել է 2013-ի դեկտեմբերի սկզբին։ S-70i ուղղաթիռները Բրունեյում պետք է աստիճանաբար փոխարինեն հնացած Bell 212 բազմաթիրախային ուղղաթիռներին։

Ամերիկյան Sikorsky ընկերության տվյալներով՝ ուղղաթիռների առաջին խմբաքանակից երկու միավորը տրամադրվել է նախատեսված ժամկետից 4 ամիս ավելի վաղ, իսկ մյուս երկուսը՝ պայմանագրում հիշատակված ժամկետից 6 ամիս վաղ։ Ընդհանուր առմամբ, Բրունեյի ռազմաօդային ուժերը, ըստ պայմանագրի, պետք է ստանա 12 միավոր այդպիսի ուղղաթիռներ, որոնց վերաբերյալ պայմանագիրը կնքվել է 2011-ին։ Մնացյալ ուղղաթիռները նախատեսված է հանձնել մինչև 2014-ի ավարտը։

Նշենք նաև, որ Sikorsky ընկերության հետ կնքած պայմանագրի համաձայն՝ Բրունեյի ՌՕՈւ 4 օդաչուներ վերապատրաստման դասընթացներ են անցել ԱՄՆ-ում։

Բացի այդ, պայմանագրում ընդգկրված է ևս 10 միավոր S-70i ուղղաթիռների օպցիոն։ Օպցիոնի ի կատար ածման դեպքում նոր ուղղաթիռները փոխարինելու են S-70A հնացածներին։

Հավելենք, որ S-70 Black Hawk ուղղաթիռն առաջին թռիչքը կատարել է 1974-ին, սերիական արտադրությունը մեկնակել է 1977-ին, շահագործումը՝ 1979-ին։ Մեկ միավորի արժեքն է 21.3 մլն ԱՄՆ դոլար։ Երկարությունը 19.76 մ, բարձրությունը՝ 5.13 մ, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 11113 կգ, առավելագույն արագությունը՝ 361 կ/ժ, մարտական բեռնվածությունը՝ մինչև 4536 կգ, կարող է կրել կառավարվող ու չկառավարվող հրթիռներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *