Աբխազիայում և Հարավային Օսեթիայում մեկնարկել են զորավարժություններ՝ ՌԴ զինված ուժերի հարավային ռազմական շրջանի ստորաբաժանումենրի ընդգրկմամբ։
Ինչպես հաղորդում է ՌԴ ՊՆ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը։Հարավային Օսեթիայում մեկնարկած զորավարժությունում ընդգրկված են շուրջ 1500 զինծառայող և 500 միավոր մարտական տեխնիկա, որոնց թվում ԲՄՊ-2, ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաներ, Մստա-Ս, 2Ս3 Ակացիա, 2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հաուբիցներ և Տ-72ԲՄ տանկեր։
Հիմնականում ուշադրությունը դարձվելու է մարտական հաշվարկների փոխկապակցված գործողություններին, մարտական տեխնիկային տիրապետման աստիճանին, նշանառու կրակի վարման հմտություններին և լեռնային պայմաններում կապի պատճաշ ապահովմանը։
Վարժանքներն անցկացվելու են ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերին։
Իսկ Աբխազիայում ընթացող վարժանքներին մասնակցում են շուրջ 700 զինծառայող, որոնց զգալի մասը ընթացիկ տարվա գարնանը զորակոչված նորակոչիկներ են։ Լեռնային և դաշտային պայմաններում ուսումնամարտական առաջադրանքների կատարման գործում օգտագործվելու է նաև 100 միավոր տեխնիկա, որոնց թվում ԲՏՌ-82Ա զրահապատ փոխադրիչներ։ Վերջիններս նոր են համալրել Հարավային ռազմական շրջանի մոտոհրաձգային ստորաբաժանումների շարքերը։