Հնդկաստանն աճուրդի է հանում իր նավատորմի առաջին ավիակիրը

Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը որոշում է կայացրել շահագործումից դուրս բերված Vikrant (Վիկրանտ) ավիակիրն աճուրդ հանելու վերաբերյալ։
Ինչպես հաղորդում է հնդկական Zeenews կայքը, նման որուշում է կայացվել, երբ ավիակրի հետագա շահագործումը ճանաչվել է աննպատակահարմար։

Հնդկական նավատորմի «Vikrant» ավիակիրը

Հնդկական նավատորմի «Vikrant» ավիակիրը

Հնդկաստանի ԶՈւ արևմտյան ծովային հրամանատարության ղեկավար ծովակալ Շեքհար Սինհան նշել է, որ ռազմածովային ուժերը պատրաստ են աջակցել գնորդին՝ ավիակիրը թանգարանի վերափոխելու գործում։ Աճուրդի մասնակիցների հայտերի ընդունման վերջնաժամկետ է սահմանվել սույն թվականի դեկտեմբերի 14-ը։

Նշենք, որ ավիակրի կառուցումը սկսվել է դեռ 1943 թվականին և ի սկզբանե նախատեսված է եղել Միացյալ Թագավորության նավատորմի համար։ Այն կրել է Hercules (Հերկուլես) անվանումը։

1957 թվականին ավիակիրն անավարտ վիճակում վաճառվել է Հնդկաստանին և միայն 1961-ին շահագործման հանձնվել հնդկական նավատորմին։
Վիկրանտն ակտիվորեն ներգրավված է եղել ռազմական գործողություններին՝ 1965 և 1971 թվականների Պակիստանի և Հնդկաստանի միջև մղվող պատերազմների ժամանակ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *