Թուրքական Անքա անօդաչու թռչող սարք է կործանվել

Թուրքիայում վայր է ընկել ու այրվել տեղական արտադրության Անքա անօդաչու թռչող սարքը, որն ուսումնական թռիչք էր կատարում։

Անքան վայր է ընկել ներկայիս Թուրքիայի Բաթման նահանգում (Սասուն) դեկտեմբերի 6-ին կեսօրից հետո։ Դեռ պաշտոնապես չի նշվում, թե ինչն է անօդաչուի անկման պատճառ հանդիսացել։

Անքա ԱԹՍ

Նշենք, որ սա փորձարկումների վերջին փուլում գտնվող Անքա անօդաչու թռչող սարքերի երկրորդ վթարն է։ Եվս մեկ Անքա կործանվել էր 2012 թվականին։

Հավելենք, որ վերջերս հայտնի դարձավ՝ Թուրքիայի զինված ուժերը թվով 10 Անքա են գնելու TAI ընկերությունից, որն էլ զբաղվում է դրանց մշակմամբ ու արտադրությամբ։
ԱԹՍ-ի ստեղծման աշխատանքները մեկնարկել են 2004 թվականին, երբ դրանք ստեղծելու և մշակելու պայմանագիր է ստորագրվել Թուրքիայի ռազմարդյունաբերական քարտուղարության և TAI ընկերության միջև։

Անքան առաջին թռիչքը կատարել է 2010 թվականի դեկտեմբերի 30-ին։ Ավարտական փորձարկումներն անցել է 2013 թվականի հունվարին։
Այն կարող է բարձրացնել մինչև 200 կգ զինամթերք։ Երկարությունը 8 մետր է, թևերի բացվածքը՝ 17.3 մ։

Արագությունը 217 կմ/ժ է, կարող է օդում մնալ շուրջ 24 ժամ, հետախուզություն կատարել 9 կմ բարձրության վրա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *