Մեկ օր զինվորների հետ. այց զորամաս (վիդեո)

Հայկական Լեգեոն հասարակական կազմակերպությունը  դեկտեմբերի 5-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկում կազմակերպեց ռազմահայրենասիրական միջոցառում, որը նվիրված էր Արաբո ջոկատի անդամ,ազատամարտիկ Համլետ Գալստյանին։ Ցուցադրվեց Համլետ Գալստյանին նվիրված փաստավավերագրական ֆիլմ։

Զինծառայողները նայում են Արաբո ջոկատի ազատամարտիկի մասին ֆիլմը

Զինծառայողները նայում են Արաբո ջոկատի ազատամարտիկի մասին ֆիլմը

Հեղինակը Արաբո ջոկատի օպերատորն էր, ով պատերազմի տարիներին ազատամարտիկների հետ հավասար անցել է բոլոր դժվարություններով ու սերունդների համար պահպանել եղելությունը։ Ֆիլմից հետո ազատամարտիկ Ռեմբոն զինծառայողների համար կիթառի նվագակցությամբ եևգեև կատարեց, որից հետո զինծառայողներն իրենց ուժերը փորձեցին բազկամարտի մրցաշարում։

<iframe width=”460″ height=”259″ src=”//www.youtube.com/embed/StuCh9poA0A?list=UU4lSkT4s1RJ8EK4nZ7pPgqA” frameborder=”0″ allowfullscreen></iframe>

Զինծառայողները բազկամարտով փորձում են ուժերը

Զինծառայողները բազկամարտով փորձում են ուժերը

Հաղթած զինվորը

Հաղթած զինվորը

Զինծառայողները հաղթողի կոչման համար պայքարում էին Հայկական Լեգեոն ՀԿ-ի երիտասարդ բազկամարտիկների հետ։ Եվ վերջապես կամքի մեծ ուժի ու զինծառայակից ընկերների ու հրամանատարի քաջալրելու շնորհիվ հաղթող ճանաչվեցին զինծառայողները։

Նրանց Հայկական լեգեոն հասարակական կազմակերպության կողմից պարգևատրեցին կազմակերպության ղեկավար Աղասի Կարապետյանն ու երիտասարդական թևի ղեկավար Հրանտ Ավետիսյանը։

zinvor-7

Ռազմինֆոյի հետ զրույցում զորամասի հրամանատարը նշեց, որ օրը շատ կարևոր էր զինծառայողների ռազմահայրենասիրական դաստիարակության համար։

Ժպտացող զինվորներ

Ժպտացող զինվորներ

Ժպտացող զինվոր

Ժպտացող զինվոր

«Այսպիսի միջոցառումները զինվորի հոգում նոր երևույթներ են ծնում, առաջինը հայրենասիրության հետ կապված։ Այն, ինչ-որ ինքը չի ստացել դպրոցում, կյանքում ավելի լավ է զգում և ինչու չէ՝ նաև սովորում։ Մենք ինքներս տարբեր միջոցառումներ կազմակերպում ենք, որոնք թեև չեն լուսաբանվում, սակայն պակաս նշանակություն չունեն։ Բանակ-հասարակություն կապն ամրապնդելը շատ կարևոր է։ Զինվորը պետք է իմանա, որ իրեն կարևորում են»,- նշեց զորամասի հրամանատարը։

Ժպտացող զինվոր

Ժպտացող զինվոր

Իսկ ահա Հրանտ Ավետիսյանի հավաստմամբ, զինվորների մոտ ֆիզիկական պատրաստությունը շատ բարձր էր։

«Առաջինը, որ բոլորի մոտ նկատվեց կամքի ուժն էր, ցանկություն հաղթելու»,- ներկայացնում է Հրանտ Ավետիսյանը։

zinvor-9

Ժպտացող զինվոր

Ժպտացող զինվոր

Ավետիսյանը հավելեց նաև, որ նմանատիպ միջոցառումների կազմակերպման նպատակն այն է, որ զինվորն իմանա, որ քաղաքացին ամեն րոպե կանգնած է իր կողքին։

zinvor-6

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *