Չինական ավիաշինական Shenyang Aircraft Corporation ձեռնարկությունը սկսել է J-15 տախտակամածային նոր կործանիչների սերիական արտադրությունը։ Դրանցով նախատեսվում է զինել Լյաոնին ավիակրի ավիախումբն ու այլ նավեր։ Այս մասին գրում է չինական People’s Daily պարբերականը։
Ըստ չինական աղբյուրի՝ սերիական արտադրության ինքնաթիռների փոխանցումը չինական նավատորմի ավիացիային արդեն եղել է։ Ինքնաթիռների կառուցման աշխատաքները սկսել էին դեռ 2000-ականների կեսերին։
Նշենք, որ ինքնաթիռների սերիական արտադրության մասին մանրամասներ չեն նշվում։ Հայտնի չէ նաև, թե ընդհանուր առմամբ քանի միավոր J-15 է նախատեսված արտադրել Չինաստանի ռազմածովային ուժերի համար։
Հավելենք, որ չինական առաջին ավիակրի՝ «Լյաոնին»-ի ավիախմբի կազմում կարող է լինել 54 միավոր թռչող սարքավորում, որից 30-ը՝ տախտակամածային ինքնաթիռներ են։
Հիշեցնենք, որ չինական ավիակիրը 2013 թվականի նոյեմբերի վերջին դուրս է եկել երկարաժամկետ նավարկության։ Նավարկության ընթացքում ավիակիրն առաջին անգամ իր ողջ ծառայության ընթացքում նավարկելու է երկու ծովերում՝ Դեղին, այնուհետև՝ Հարավ-չինական։
J-15 ինքնաթիռն իր առաջին թռիչքն կատարել է 2009 թվականի օգոստոսին։ Ենթադրվում է, որ ինքնաթիռը խորհրդային Սու-33 տախտակամածային ինքնաթիռի կրկնօրինակն է։ Սակայն 2012 թվականի դեկտեմբերին Չինաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Գեն Յանիշենը հայտարարեց, որ J-15-ը համարվում է սեփական արտադրություն։
J-15 կործանիչը «Լյաոնին» ավիակրի տախտակամածին
Նկարը՝people.com.cn
Յանշենի հավաստմամբ՝ չնայած J-15-ի արտաքին նմանությանը, ինքնաթիռի կողային համակարգերը լրիվ չինական արտադրության է։
Կործանիչը սպառազինված է 30 մմ տրամաչափի թնդանոթով և ունի 12 կախոց՝ սպառազինության համար։
Առավելագույն արագությունը 2.3 հազար կմ/ժ է։