Չեչնիայում Սիրիայի զինյալների սպառնալիքին դիմակայող ստորաբաժանում է ստեղծվում

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտարարել է, որ տարածաշրջանում պատրաստում են հատուկ նշանակության ստորաբաժանում, որը հարկ եղած դեպքում միջամտելու է ՌԴ-ի համար սպառնալիք հանդիսացող Սիրիայի զինյալների ոչնչացման գործընթացին։

 

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրով

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրով

Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, դեկտեմբերի 4-ին Գրոզնիում պատասխանելով լրագրողների հարցերին՝ Քադիրովն ընդգծել է, որ սիրիացի զինյալների կողմից սպառնալիքի առկայությունը երբևէ չէին թաքցնում։

Վերջինս խոստովանել է. «Դա միայն կույրը չի տեսնի։ Մարդիկ կենցաղային մակարդակի վրա անհանգստություն են հայտնում։ Այդ մասին բացեիբաց խոսում են բարձրաստիճան պաշտոնյաներ։ Մենք լավ գիտենք, թե ինչ զոհերի կարող է հանգեցնել ահաբեկիչներին ու վահաբիստներին համապատասխան հակահարված չտալը, ուստի երկրի ղեկավարությունը և ուժային կառույցները կանխիչ քայլեր են ձեռնարկում»։

Քադիրովի խոսքերով՝ Սիրիայի զինյալները պետք է գիտակցեն, թե ինչ է սպասվում իրենց ՌԴ-ի տարածքում, եթե փորձեն սահմանը խախտել։ «Այդ ահաբեկիչներն ամեն օր համացանցում տեսանյութեր են տեղադրում, թե ինչպես են Սիրիայից հետո Հյուսիսային Կովկաս հասնելու։ Մենք չենք կարող հանգիստ լսել այդ սպառնալքիները։ Դրա համար էլ ներկա դրությամբ Չեչնիայում նախապատրաստական աշխատանքներ են ընթանում՝ զինյալների դեմ ենթադրելի հակահարձակման դեմ արձագանքող հատուկ ստորաբաժանման ձևավորման ուղղությամբ՝ հաստատված օրենքներին ու որոշումներին, նշանակված հրամանատարի ցուցումներին խստորեն հետևելու պայմաններում»,-հավելել է Չենիայի ղեկավարը։

Հիշեցնենք, որ Սիրիայի հակամարտությունը սկսվել է 2011-ից և լուծում չի ստանում մինչ օրս։ Կառավարական զորքերի ու զինյալների խմբավորումների բախումների հետևանքով մահացել է 120-140 հազար, փախստական են դարձել շուրջ 1 մլն մարդ։ Զինյալների շարքերում զգալի թիվ են կազմում ծայրահեղ իսլամիստները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *