Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում հայ զինվոր է վիրավորվել: Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 25-ին, նախնական վարկածով` ադրբեջանական զինուժի արձակած գնդակից:
ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը տեղեկացնում է, որ զինվորը` Արման Սեդրակյանը, վիրավորվել է որովայնի շրջանում:
Նա զորակոչվել է Էջմիածնի զինկոմիսարիատից` 2010թ-ի երկրորդ զորակոչին: Վիրավորումից հետո Արմանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հոսպիտալ, ապա` Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Ներկայումս նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Տեղի ունեցածի առնչությամբ ՀՀ ՊՆ քննչական ծառայության 6-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` 34-104 հոդվածի 1-ին մասով` սպանության փորձ հատկանիշներով: