ՊՆ-ում քննարկել են հայ-ռուսական ռազմատեխնիկական փոխգործակցության հարցեր

Դեկտեմբերի 3-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Արկադի Բախինին, ով Հայաստան էր ժամանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական պատվիրակության կազմում:

Հանդիպմանը ռուսական կողմից ներկա էին Հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Գալկինը, 102-րդ ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Անդրեյ Ռուզինսկին։ Հայկական կողմը ներկայացնում էին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենատ Միխայիլ (Միքայել) Գրիգորյանը և այլք:

Բանակցությունների ընթացքում քննարկվեցին պաշտպանական բնագավառի համագործակցության հիմնահարցեր, ինչպես նաև նախանշվեցին պաշտպանական գերատեսչությունների միջև ռազմական և ռազմատեխնիկական փոխգործակցության հետագա զարգացման ուղիները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *