Իրանը 4 միավոր նավ է արդիականացրել

Իրանի ռազմածովային ուժերը հայտարարել է 4 միավոր նավի կապիտալ վերանորոգման և արդիականացման մասին։ Դրանց թվում են «Կաման» տիպի արագընթաց կատերներն ու «Դևլար» տիպի օգնական նավը, ինչպես նաև «Հենգամ» դեսանտային նավը։ 

Բոլոր նավերը նորից համալրել են Իրանի նավատորմը 2013 թվականի նոյեմբերի վերջին։ Այս մասին հայտնում է «Ջեյնս» ռազմական հանդեսը։

Արագընթաց «Նեյզեխ» «Թաբարզին» կատերները արդիականացման ընթացքում հագեցվել են հականավային Nour և  Qader հրթիռներով, ինչպես նաև 76 մմ  Fajr-27 հրետանային համակարգով։

Նախատեսված է նաև, որ արդիականացվելու են 14 միավոր «Կաման» տիպի կատեր, որոնք կառուցվել են 1977-2008 թվականներին։

Նշենք, որ Իրանը հայտարարել է նաև, որ պատրաստվում է ստեղծել  նոր եռակորդինատային ռադիոտեղորոշիչ կայան։ Այս կայանները նախատեսվում են օգտագործել ֆրեգատների համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *