Դամասկոսի կենտրոնում մահապարտ ահաբեկիչը պայթյուն է իրագործել

Դեկտեմբերի 3-ին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի կենտրոնում ուժեղ պայթյուն է գրանցվել։ Պայթյունն իրագործել է ահաբեկիչ-մահապարտը։ Զոհվել է նվազագույնը 4 հոգի, վիրավորվել՝ 17-ը։ 

Ինչպես տեղեկացնում է AFP լրատվական գործակալությունը, ահաբեկչի թիրախը Ջիսր ալ Աբյադ կենտրոնական թաղամասում պետական նշանակության կառույցներից մեկն էր։

Ներկա դրությամբ որևէ խմբավորում չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը, սակայն հավանական է, որ կազմակերպիչը և իրագործողը տեղական իսլամիստական կազմակերպություններից կամ զինյալների արմատական խմբավորումներից մեկն է, որոնք կռվում են Բաշար Ասադի կողմնակիցների դեմ։

Հավելենք, որ 2011-ից՝ Սիրիայի հակամարտության ծավալումից ի վեր, Սիրիայում զոհվել է շուրջ 126 հազար հոգի, ավելի քան 1 մլն բնակիչ դարձել է փախստական։ Հակամարտությունը շարունակվում է մինչ օրս։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *