Բաքվում և Սումգայիթում մեծ քանակությամբ զինամթերք է հայտնաբերվել

Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ դեկտեմբերի 2-ին Բաքվում և Սումգայիթում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զինամթերք, որոնք առանց թույլտվության են պահվել։

Ֆ-1 նռնակ

Ֆ-1 նռնակ

Նշենք, որ Բաքվում հայտնաբերվել է 5 հատ տարբեր տրամաչափերի փամփուշտ, մեկ Ֆ-1 ձեռքի նռնակ, մի շարք այլ զինամթերք։ Սումգայիթում ոստիկանության աշխատակիցները գտել են 3 հատ Ֆ-1 նռնակ, 1 հատ ՌԴԳ-5, 2 որսորդական հրացան, մեկ դանակ, մեկ ատրճանակ, մեկ հակատանկային ական, 59 փամփուշտ և այլն։

Հայտնաբերված զինամթերքի ընդհանուր քանակն ու մանրամասներ չեն նշվում։

Փաստի առնչությամբ ընթանում է հետաքննություն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *