Ադրբեջանում օրերս զինծառայող է վիրավորվել. միջադեպը, ըստ ադրբեջանական կողմի, գրանցվել է Մարտունու ուղղության (Խոջավենդի շրջանին սահմանամերձ) առաջնագծում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաստատում է, որ Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, 19-ամյա Ալիսի Ֆիրդովսի օղլու Մուրադովը վիրավորվել է «հայկական գնդակից»։
Նշենք, որ Ռազմինֆոյի հետ զրույցում ՀՀ ՊՆ և ՊԲ մամուլի ծառայության ղեկավարները բազմիցս շեշտել են՝ հայկական ստորաբաժանումները չեն խախտում հրադադարի ռեժիմը։
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունն այլ մանրամասներ չի հաղորդում։ Պարզ չէ, թե ինչ աստիճանի վնասվածք է ստացել զինծառայողը և ներկա դրությամբ ինչ վիճակում է։
Հայտնի է միայն, որ վերջինս զորակոչվել է Շամախու շրջանից։