Թուրքիայի զինված ուժերի քանակը հայտնի է

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը ներկայացրել է ԶՈւ անձնակազմի թվաքանակը 2013 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ։ Նոյեմբերի համեմատ Թուրքիայի ԶՈւ անձնակազմի թվաքանակը աճել է շուրջ 60 հազարով՝ կազմելով 708.054 մարդ։ Թվաքանակի աճը կապված է զորակոչի և զորացրման ժամանահատվածի հետ։

Թուրք-աֆղանա-պակիստանյան զորավարժությունից

Թուրք-աֆղանա-պակիստանյան զորավարժությունից

Ըստ նույն տվյալների՝ թուրքական զինուժում գեներալների և ծովակալների թիվը 344 հոգի է, որից 312-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 31-ը՝ ժանդարմերիայում, 1-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։

Սպաների ընդհանուր թիվը 39.244 հոգի է, որից 32.834-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 5.810-ը՝ ժանդարմերիայում, 600-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։

Ենթասպայական և կրտսեր սպայական կազմը 95.707 մարդ է, որից 71.676 -ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 22.631-ը՝ ժանդարմերիայում, 1.400-ը՝ առափնյա անվտանգության ուժերում:

Ավագ ժանդարմների թիվը 23.927 է, հատուկ պայմանագրային կրտսեր հրամանատարների թիվը` 2.336:
Սերժանտական կազմի ընդհանուր թիվը 46.751 մարդ է, որից 37.327-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 8.758-ը՝ ժանդարմերիայում, 666-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։

Շարքային կազմի ընդհանուր թիվը 655.952 մարդ է որից 456.901-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 194.552-ը՝ ժանդարմերիայում, 4.499-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։

Քաղաքացիական ծառայողների թիվը Թուրքիայի ԶՈւ շարքերում 52.102 է, որից 47.660-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 3.537-ը՝ ժանդարմերիայում, 905-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։

Այսպիսով, Թուրքիայի զինված ուժերի ընդհանուր թվաքանակը 708.054 մարդ է, որից զինծառայողները 655.952-ն են, իսկ քաղաքացիական անձինք` 52.102-ը:
Ըստ նույն աղբյուրի՝ Թուրքիայի զինված ուժերում պրոֆեսիոնալ զինծառայողներ են ընդհանուր թվի 34 տոկոսը։ Ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում 32 տոկոսն է պրոֆեսիոնալ հիմունքներով, ժանդարմերիայում` 31 տոկոսը, իսկ առափնյա անվտանգության ուժերում` 59 տոկոսը։
Նշենք, որ նոյեմբերի 1-ին հրապարակված ցուցանիշների համեմատ Թուրքիայի զինված ուժերի անձնակազմը ավելացել է 60.085 հոգով։
Այս շրջանում Թուրքիայի զինված ուժերում իրականացվում է զորակոչ և զորացրում, ինչի արդյունքում ժամկետային զինծառայողների թիվը զգալի ավելացել է, ինչը կապված է այս պահին ավելի ակտիվ կատարվող զորակոչի գործընթացի հետ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *