Ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» հրապարակած զեկույցի համաձայն՝ Ադրբեջանը Ռուսաստանից գնել է 91 միավոր ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենա՝ ընդհանուր առմամբ 220 մլն դոլար արժողությամբ։
Ըստ զեկույցի՝ 91 ԲՄՊ-3-ի համար Ադրբեջանը վճարել է ընդհանուր 220 մլն ԱՄՆ դոլար, այսինքն` մեկ միավորի համար մոտ 2.4 մլն ԱՄՆ դոլար։ ԲՄՊ-3-ների ձեռքբերումը ինքնին բավականին վիճելի որոշում էր, իսկ մեքենայի այդպիսի բարձր արժեքն էլ ավելի կասկածելի է դարձնում այդ գործարքի նպատակահարմարությունը։ Համեմատության համար նշենք, որ 2.4 մլն դոլարով կարել է ձեռք բերել և արդիականացնել Տ-72 տիպի տանկ։
«Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» զեկույցը տվյալներ է տալիս նաև պայմանագրի ժամկետների վերաբերյալ, համաձայն որոնց, պայմանագիրը կնքվել էր 2011-ին և նախատեսվում էր, որ մատակարարումը կավարտվի 2013-ին։ Սակայն, ինչպես ավելի վաղ նշել էինք, գործարքի կատարման ընթացքում անխուսափելի են ուշացումները. դա ընդհանրապես բավական տարածված երևույթ է սպառազինության շուկայում, և պայմանագրի լիարժեք կատարումը պետք է սպասել 2014-2015 թվականներին։
Հիշեցնենք, որ ադրբեջանական ԲՄՊ-3-ներն առաջին անգամ ցուցադրվեցին 2013-ի հունիսի 26-ին Բաքվում կայացած զորահանդեսի ժամանակ, իսկ ավելի վաղ ցանցում հայտնվել էին մատակարարված առաջին խմբաքանակի նկարներ։
Ծանոթացեք նաև Հայաստանի ձեռքբերումների մասին տվյալներին.
Զեկույց. Լեհաստանը Հայաստանի համար 84 տանկ է արդիականացնում
Զեկույց. Հայաստանի ԲՄՊ-2-ները վերանորոգվում են Ռուսաստանում
Զեկույց. 6 միավոր «չինական Սմերչ» Հայաստանին
Pingback: Ադրբեջանն իր ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաները կստանա 2016-ին | Ռազմ.info