Ադրբեջանի ՊՆ պատվիրակությունը մեկնելու է Վրաստան

Ադրբեջանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը դեկտեմբերի 3-ին մեկնելու է Վրաստան՝ Վրաստանի ԶՈւ ուսումնական հաստատություններում կրթական համակարգին ծանոթանալու նպատակով:


Ադրբեջանի պաշտպանության նախարարություն

Ադրբեջանի պաշտպանության նախարարություն

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, Թբիլիսի այցը տևելու է մինչև դեկտեմբերի 5-ը:

Բացի այդ, հայտնի է նաև, որ դեկտեմբերի 10-12-ը Թբիլիսիում կայանալու է երկկողմ STANAG թեստի կազմակերպման ու անցկացման փորձի փոխանակում, որին մասնակցելու են ադրբեջանցի զինծառայողներ:

Նշենք, որ STANAG թեստը ՆԱՏՕ-ի կողմից ստեղծված միջազգային չափորոշիչ է: Այն միտված է որոշելու, թե ինչ մակարդակի արդյունավետությամբ են տարբեր պետությունների զինծառայողները համատեղ աշխատում միջազգային բնույթի գործողություններում և վարժանքներում: Այն ընդգրկում է մարտավարական վարժանքների, ինչպես նաև անգլերեն լեզվի հմտությունների թեստեր:

Նկատենք, որ Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունները դեռևս ընթացիկ տարվա մարտի սկզբին 2013-ի կտրվածքով երկկողմ համագործակցության համաձայնագիր էին ստորագրել. Վրաստանի կողմից ստորագրել էր Իրակլի Ալասանիան, իսկ Ադրբեջանի կողմից՝ պաշտպանության արդեն իսկ նախկին նախարար Սաֆար Աբիևը: Համաձայնագրի մանրամասները հայտնի չեն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *