Զեկույց. 6 միավոր «չինական Սմերչ» Հայաստանին

Նոր տվյալներ են ի հայտ եկել չինական AR1A համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի գնման վերաբերյալ։ Ըստ ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» ամենամյա զեկույցի, Հայաստանը ենթադրաբար ձեռք է բերել 6 միավոր կայան Չինաստանից։

AR1A ՀԿՌԿ

AR1A ՀԿՌԿ

Համաձայան կենտրոնի տվյալների` պայմանագիրը հավանաբար կնքվել է դեռ 2010 թվականին, իսկ ենթադրյալ մատակարարումը ավարտվել 2011-ին։ Գործարքի արժեքը գնահատվում է 50մլն. ԱՄՆ դոլար։

Նշենք, որ AR1A համակարգերի ձեռքբերման մասին լուրերը լրատվամիջոցներում հայտնվեցին մի քանի ամիս առաջ, սակայն, չինական և հայկական կողմերը պաշտոնապես ոչ հաստատեցին, ոչ էլ հերքեցին այդ տեղեկությունները։

Նույն զեկույցը ուշագրավ տեղեկություններ է պարունակում նաև Տ-72 տանկերի արդիականացման և ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաների նորոգման վերաբերյալ։ Մանրամասները կարդացեք «Զեկույց. Լեհաստանը Հայաստանի համար 84 տանկ կարդիականացնի» և «Հայկական ԲՄՊ-2-ները կապիտալ վերանորոգվել են Ռուսաստանում» հոդվածներում։

2 responses to “Զեկույց. 6 միավոր «չինական Սմերչ» Հայաստանին

  1. Pingback: Զեկույց. 6 միավոր «չինական Սմերչ» Հայաստանին Razm.info | armday

  2. Pingback: Ադրբեջանի ռազմական ցուցահանդեսին մասնակցելու է ՀՀ-ին «չինական Սմերչեր» վաճառած ընկերությունը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *