Զեկույց. Հայաստանի ԲՄՊ-2-ները վերանորոգվում են Ռուսաստանում

Հայաստանի զինված ուժերի 50 միավոր ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներ վերանորոգվում են Ռուսաստանում։ Գործարքի ընդհանուր արժեքը մոտ 10մլն. ԱՄն դոլար է։

ԲՄՊ-2-ը զորավարժության ժամանակ

ԲՄՊ-2-ը զորավարժության ժամանակ

Այս տվյալները հրապարկել է ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնը» իր ամենամյա հաշվետվության մեջ։ Համաձայն հաշվետվության` վերանորոգման պայմանագիրը կնքվել է 2012թ.-ին և դրանով նախատեսված աշխատանքները պիտի ավարտվեն մինչև այս տարվա վերջ։

Նշենք, որ հայկական զրահատեխնիկայի նորոգումը իրականացվում է նաև Չարենցավանի հաստոցաշինական գործարանում։

Տեղեկացնենք նաև, որ տեխնիկայի վերանորոգման մասին Հայաստանի պաշտպանության գերատեսչությունը դեռևս ոչինչ չի հայտնել։

Կարդացեք նաև` «Զեկույց. Լեհաստանը Հայաստանի համար 84 տանկ կարդիականացնի» և «Զեկույց. 6 միավոր «չինական Սմերչ» Հայաստանին»

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *