Թուրքիայի՝ 52 ուսումնական ինքնաթիռ գնելու մրցույթին հայտ է ներկայացնելու 9 ընկերություն

Թուրքիայի հայտարարած 52 միավոր ուսումնական ինքնաթիռների գնման մրցույթին մասնակցելու համար հայտ ներկայացնելու մտադրություն է հայտնել 9 ընկերություն, սակայն միայն երեքն է սեփական ինքնաթիռներ առաջարկելու թուրքական մրցույթին։

Ենթադրվում է, որ այդ երեք ընկերություններից գերմանական Grob Aircraft-ը կառաջարկի իր Grob G 115/120 ինքնաթիռները, ավստրիական Diamond Aircraft Industries-ը կառաջարկի Diamond DA20/DA40 ինքնաթիռները, իսկ պակիստանյան Pakistan Aeronautical Complex-ը` MFI-17 ինքնաթիռները։ Մյուս ընկերությունները չեն զբաղվում ինքնաթիռների արտադրությամբ և հավանաբար կփորձեն որպես միջնորդ հանդես գալ։

Մրցույթին հայտերի ներկայացման վերջնաժամկետն ավարտվում է 2013-ի հունվարի 27-ին, իսկ մրցույթի հաղթողին Թուրքիայի պաշտպանության նախարարութունը կորոշի 2014-ի հունիսին։ Նախատեսված է, որ հաղթող ընկերություն հետ պայմանագիրը թուրքական կողմը կկնքի 2014-ի օգոսոտոսին, ինքնաթիռների տրամադրումը կսկսվի 2015-ին ու կավարտվի մինչև 2016-ի վերջը։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը դեռ չի հստակեցնում, թե որքան գումար է նախատեսել ծախսել 52 միավոր ինքնաթիռների գնման համար։ Սակայն արդեն հայտնի է, որ դրանք օգտագործվելու են թուրքական «Հյուրքուշ-Բ» ուսումնա-մարտական ինքնաթիռների հետ համատեղ։

Այս ինքնաթիռների նախագծողը թուրքական TAI ընկերությունն է, որը ստեղծել է «Հյուրքուշի» չորս նախատիպ, որոնք էլ փորձարկումներ են անցնում։

«Հյուրքուշը» նախատեսված է 35 տարվա ծառայության համար: Նրա շարժիչի հզորությունը կազմում է շուրջ 1600 ձիաուժ: Այն կարող է զարգացնել մինչև 574 կմ/ժ արագություն և թռիչքներ իրականացնել 10,6 հազար մետր բարձրության վրա:

Նախատեսվում է ստեղծել «Հուրքուշի» չորս տեսակ՝

” «Հյուրքուշ Ա»` քաղաքացիական ավիացիայի կարիքների համար,

” «Հյուրքուշ Բ՝ ռազմաօդային ուժերի համար (մասնավորապես հարմարեցված F-16 և F-35 կործանիչների օդաչուների ուսուցման համար),

” «Հյուրքուշ Գ»` ուսումնա-մարտական նշանակության,

” «Հյուրքուշ Դ»` ծովափնյա անվտանգության ուժերի համար:

Թուրքիայում սեփական ուսումնական ինքնաթիռ ստեղծելու ծրագրերի իրականացումը սկսվել է դեռևս 2006 թվականին։

Նշենք, որ այս ինքնաթիռները արտադրման արտոնագիր են ստացել 2013-ի օգոստոսի կեսին, իսկ առաջին թռիչքը կատարել են օգոստոսի վերջում։ Արդեն 2013-ի սեպտեմբերի վերջին Թուրքիան հայտարարեց 15 միավոր «Հյուրքուշների» գնման մտադրության մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *