Կայացել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը

Նոյեմբերի 25-ից 29-ը Երևանում՝ ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում, կայացել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ 8-րդ նիստը:

Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստ

Նիստը վարում էին հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի նախագահ, ՀՀ ՊՆ ՆՏԱ դեպարտամենտի պետպաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանը և ռուսական մասի նախագահ Կոնստանտին Բիրյուլինը: Նիստի ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության և պայմանագրաիրավական բազայի զարգացմանը վերաբերվող հարցեր:

Երևանում անցկացված նիստի շրջանակներում միջկառավարական հանձնաժողովի երկու կողմերի համանախագահները հանդիպել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ։

Հանձնաժողովի աշխատանքների ընթացքում մասնակիցներն այցելել են «ԿԱՄԱԶ» թափքով հատուկ ինժեներական տեխնիկայի և ավտոմեքենաների վերանորոգման ու տեխնիկական սպասարկման արտոնագրված սպասարկման կենտրոն:

Ռուսական կողմն իրականացրել է ռուսական արտադրության ռազմատեխնիկական նշանակության մի շարք արտադրանքների ցուցադրություն:

Նիստի արդյունքում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, նաև՝ Նիստի Արձանագրությունը:

Կողմերը պայմանավորվել են հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական 9-րդ նիստն անցկացնել ՌԴ-ում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *