Նոյեմբերի 27-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ պարտադիր զինծառայություն անցնողների ու ռազմակրթական հաստատությունների սաների՝ անձը հաստատող փաստաթղթերը ժամանակավորապես առգրավվելու են։
Ընդ որում, համաձայն նոր փոփոխությանը՝ պարտադիր զինծառայության դեպքում անձը հաստատող փաստաթուղթը պահվում է գործադիր իշխանության համապատասխան կառույցում մինչ ծառայության ավարտը, իսկ ռազմական պատրաստության և ռազմական կրթության հաստատությունների կուրսանտների դեպքում՝ մինչև ուսման ավարտը։
Կուրսանտների փաստաթղթերը պահվելու են տվյալ հաստատության ղեկավարության մոտ, իսկ զինծառայողների փաստաթղթերի հարցերով զբաղվելու է Մոբիլիզացիայի ու զորակոչի պետական ծառայությունը։ Վերջինս դրանք ուղարկելու է ՆԳՆ-ն, որն էլ ծառայության ավարտից հետո վերադարձնելու է հասցեատիրոջը։