ԱՄՆ-ն ստացավ վերջին QF-4 կործանիչ-թիրախը

Բրիտանական BAE Systems ընկերությունը Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերին է փոխանցել վերջին QF-4 կործանիչ-թիրախը, որը ստեղծվել է F-4 Phantom II կործանիչի հիմքի վրա։

Վերջին QF-4 կործանիչ-թիրախն ամերիկյան օդուժին է փոխանցվել նոյեմբերի 22-ին Թինդալ ռազմաբազայում, փոխանցում է «Ջեյնս» ռազմական հանդեսը։

 

QF-4

QF-4

Ընդհանուր առմամբ, ամերիկացիները ստացել են 316 միավոր QF-4 կործանիչ-թիրախ, որոնք բոլորը ստեղծվել են շահագործումից դուրս բերված F-4 կործանիչների հիմքի վրա։ Տարիների ընթացքում կործանիչ-թիրախների մի մասը նույնպես դուրս է եկել շարքից։

Ներկայում ԱՄՆ-ն QF-4 կործանիչ-թիրախները փոխարինում է ավելի ժամանակակից տարբերակներով, այն է՝ F-16 կործանիչների հիմքի վրա ստեղծված QF-16 կործանիչ-թիրախներով։ QF-16-ն առանց օդաչուի առաջին փորձնական թռիչքը կատարել էր այս տարվա սեպտեմբերին. փորձարկումը հաջող էր անցել։

Սպասվում է, որ նոր կործանիչ-թիրախները սպառազինությունում կընդգրկվեն 2014 թվականին։ Այս նախագծով զբաղվում է ամերիկյան «Բոինգ» ընկերությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *