Ադրբեջանի գործարաններից մեկում նռնակ է հայտնաբերվել

Նոյեմբերի 27-ին Ադրբեջանի ԱԻՆ հատուկ ռիսկի փրկարարական ծառայություն ահազանգել են Հաջի Զեյնալաբդին Թաղիլ գյուղի «Ազերիքիմիա» պոլիէթիլենի գործարանից՝ տեղեկացնելով իրենց տարածքում պայթուցիկ սարքի առկայության մասին:

Ֆ-1 նռնակ

Ֆ-1 նռնակ

Դեպքի վայր են ժամանել սակրավորներ ու շնաբույծներ: Նրանք հայտնաբերել են, որ վերանորոգման աշխատանքների ժամանակ բանվորների նկատած պայթուցիկը Ֆ-1 ձեռքի նռնակ է, ընդ որում՝ ենթակա օգտագործման:

Տեղում աշխատանքներն ավարտելուց հետո ԱԻՆ մասնագետները վնասազերծել են նռնակը զորավարժարաններից մեկի տարածքում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *