Ադրբեջանում ՊՆ ռազմական տպարանի նոր տնօրեն է նշանակվել

Օրերս Ադրբեջանի պաշտպանության նորանշանակ նախարար Զաքիր Հասանովը հրամանագիր է ստորագրել՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տպարանի (հրատարակչության) նոր տնօրեն նշանակելով։

Ադրբեջանի պաշտպանության նախարարություն

Ադրբեջանի պաշտպանության նախարարություն

Ըստ հրամանագրի՝ Ադրբեջանի՝ Հեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական ուսումնարանի դասախոսներից մեկը, ԶՈւ գեներալ-լեյտենանտ Ֆիզուլի Աբբասովը, նշանակվել է ՊՆ-ի տպարանի տնօրեն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տպարանի տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր ԶՈւ գնդապետ Փանահ Աբդուլաևը։ Նոյեմբերի 18-ին ադրբջանական Anspress լրատվական գործակալությանը տված հարցազրույցում վերջինս հաստատել էր իր պաշտոնանկության փաստը։

Հավելենք, որ հոկտեմբերի 24-ից ի վեր Ադրբեջանի ՊՆ համակարգում կադրային կտրուկ փոփոխություններ են կատարվում։ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հազվադեպ է հաստատում փոփոխությունների մասին լուրերը կամ էլ տալիս է անորոշ պատասխաններ։

Պաշտոնանկությունների և նշանակումների տեղեկությունների իսկությունը հնարավոր է լինում պարզել միայն աշխատանքից հեռացված կամ նշանակված զինվորականի մեկնաբանության շնորհիվ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *