Հոկտեմբերի 22-ին նախագահի հրամանագրով Ադրբեջանի պաշտպանության նախարար նշանակված, ԶՈւ գեներալ-գնդապետ Զաքիր Ասքեր օղլու Հասանովը նոյեմբերի 27-ին այցելել է լեզգիաբնակ Գուսարի շրջանի զորամաս։
Զաքիր Հասանովը ծանոթացել է Գուսարի զորամասի անձնակազմին, զինծառայողների հետ զրուցել առկա խնդիրներից։
Նշենք, որ պաշտպանության նախարարն օրերս այցելելու է Ադրբեջանի հյուսիսում տեղակայված մի քանի այլ զորամասեր։