Զորակոչը կլինի վիճակահանությամբ. ՊՆ

ՀՀ հարավարևմտյան առաջնագիծ այցի ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև զորակոչի թեմային, որը նախատեսվում է անցկացնել վիճակահանությամբ։

Ռազմինֆոն պաշտպանության նախարարից հետաքրքրվեց, թե արդյո՞ք վերջնականապես որոշվել է դիմել 2013 թվականի ձմեռային զորակոչը վիճակահանությամբ անցկացնելու տարբերակին։

«Դեկտեմբերի 2-ից մեկնարկող զորակոչը համեմատաբար ավելի հետևողական է լինելու, այս տարի իրականացնելու ենք վիճակահանությամբ, ինչը հնարավորություն է տալու քայլ անել նպաստելու համար արդարության զարգացմանը»,-նշել է Սեյրան Օհանյանը։

Հիշեցնենք, որ այս տարի ձմեռային զորակոչն իրականացվելու է դեկտեմբեր և հունվար ամիսներին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *