Ճապոնիան ազգային անվտանգության խորհուրդ է ստեղծում

Նոյեմբերի 27-ին Ճապոնիայի խորհրդարանն ընդունել է օրինագիծ, ըստ որի՝ երկրում ստեղծվելու է ազգային անվտանգության խորհուրդ, վարչապետն էլ ավելի լայն հնարավորություն է ստանում ռազմական-պաշտպանական քաղաքականության բնագավառում։

 

Ճապոնիայի խորհրդարանը

Ճապոնիայի խորհրդարանը

Ինչպես հաղորդում է AFP լրատվական գործակալությունը, խորհրդում լինելու են վարչապետը, պաշտպանության նախարարը, արտգործնախարարն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Նրանք ուղղորդելու են երկրի արտաքին ու ներքին ռազմավարական քաղաքականությունը։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Ճապոնիայի խորհրդարանն օրենք էր ընդունել, որի համաձայն` զգալիորեն ընդլայնվում են կառավարության իրավասություններն այս կամ այն տեղեկության գաղտնավորման հարցում։ Ընդ որում, զուգահեռաբար ավելի են խստացվում հույժ կարևոր տեղեկությունները գաղտնազերծողների համար օրենքով սահմանված պատիժները։

Նկատենք, որ որոշ փորձագետների կարծիքով՝ այս հանգամանքն առավել է սահմանափակում խոսքի ազատության իրավունքը, չնայած որ մատուցվում է որպես «քաղաքացիների անվտանգության մակարդակի բարձրացմանը միտված քայլ»։ Ճապոնական մի շարք լրատվամիջոցներ օրենքն անվանել են «հրեշային»։

Հավելենք, որ վերոհիշյալ օրենքներն ընդունվել են Չինաստանի հետ հարաբերությունների սրման և առհասարակ տարածաշրջանում լարված իրավիճակի պայմաններում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *