«Սուխոյ» ընկերությունը նոր կործանիչների շուկայում առաջատար է

Ըստ armstrade.org-ի տվյալների, ռուսական «Սուխոյ» ավիաշինական ընկերության կործանիչները 2008-2015թթ. կտրվածքով ամենավաճառվողն են աշխարհում։ Խոսքը միայն նոր արտադրված և արտահանաված կործանիչների մասին է (ներառյալ արտոնագրային արտադրությունը, հավաքումը)։

Գնահատումն արված է արդեն վաճառված կործանիչների և մինչև 2015 թվականը կնքված պայմանագրերի հիման վրա։ Այսպես, 2012-2015թթ. աշխարհում կանխատեսվում է 548 նոր կործանիչների վաճառք արտասահմանյան պատվիրատուներին ընդհանուր 35.77 մլրդ դոլար արժողությամբ։ Այդ կործանիչներից 109-ը (19.9%) կլինեն «Սուխոյի» արտադրանք ընդհանուր 5.45 մլրդ դոլար արժողությամբ (15.2%)։

2012-2015թթ. վաճառված նոր կործանիչների քանակով առաջատարները 3-ն են. «Չենգդու» (J-7, JF-17) ” 112 միավոր, «Լոքհիդ Մարտին» (F-16, F-35) ” 110 միավոր, «Սուխոյ» ” (Սու-27 ընտանիք) ” 109 միավոր։

Վաճառված ինքնաթիռների արժեքի առումով առաջատարը առաջիկա 4 տարում, բնականաբար լինելու է «Լոկհիդ Մարտինը» 9.13 մլրդ. դոլարով։ Երկրորդ տեղում «Եվրոֆայթերն» է լինելու 5.91 մլրդ դոլարով, իսկ «Սուխոյը» կլինի երրոդ տեղում 5.91 մլրդ դոլարով։

Սու-27

Ինչ վերաբերում է 2008-2015թթ. ողջ 8-ամյակին, ապա այդ ժամանակահատվածում «Սուխոյն» անվիճելի առաջատարն է վաճառված ինքնաթիռների քանակով և երրորդն է գործարքների ընդհանուր արժեքով.

«Սուխոյ» ” 280 հատ կործանիչ
«Լոքհիդ Մարտին» ” 223 հատ կործանիչ
«Չենգդու» ” 179 հատ կործանիչ

«Լոքհիդ Մարտին» ” 15.65 մլրդ դոլար
«Բոինգ» ” 13.3 մլրդ դոլար
«Սուխոյ» ” 12.73 մլրդ դոլար

Միաժամանակ առայժմ դեռ հստակ չի, թե արդյո՞ք «Սուխոյին» կհաջողվի պահել այսպիսի առաջատար դիրքեր 2016 թվականից սկսած։ Շատ բան կախված կլինի «ՊԱԿ-ՖԱ» նախագծի հաջողությունից։ Ամեն դեպքում ռուսական ռազմաարդյունաբերության ընդհանուր վիճակը հաշվի առնելով` սա կարելի է ասել, որ ուղղակի փայլուն արդյունք է։

Աղբյուրը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *