Ադրբեջանի զորամասերից մեկում հրդեհ է գրանցվել

Ադրբեջանի ԶՈւ զորամասերից մեկում հրդեհ է գրանցվել։ Հայտնի է, որ զորամասը տեղակայված էր սահմանամերձ Աղջաբեդի շրջանում։ Այս պահի դրությամբ զոհեր ու տուժածներ չկան։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաստատում է, որ բռնկված հրդեհի պատճառով այրվել է մեծ քանակությամբ ռազմական հանդերձավորում, քանի որ հրդեհը բռնկվել էր զորամասի պահեստում։

Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն չի հաղորդում՝ երբ է գրանցվել միջադեպը։ Դեռևս վարկածներ չկան նաև հրդեհի պատճառների վերաբերյալ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *