ՆԱՏՕ կործանիչները Լատվիայի օդային սահմանի մոտ ՌԴ Իլ-20 ինքնաթիռ են հայտնաբերել

ՆԱՏՕ-ի կործանիչները Լատվիայի ջրային տարածքների սահմանին մոտ հայտնաբերել են ՌԴ-ին պատկանող, ռադիոէլեկտրոնային հետախուզության համար կիրառվող Իլ-20 ինքնաթիռ, որը, ըստ Լատվիայի, խախտել է միջազգային նորմերը։

Իլ-20Մ. ՌԴ ՌՕՈւ

Իլ-20Մ. ՌԴՌՕՈւ

Այս մասին տեղեկացնում է Թվիթերում Լատվիայի ազգային զինված ուժերի էջը։

Մանրամասներ չեն հաղորդվում։

Նշենք, որ ՆԱՏՕ-ի կործանիչները մարտական թռիչքներ են կատարում ամեն օր՝ ստուգելու համար Լատվիայի օդային տարածքի սահմաններում ընդհանուր իրավիճակը։ ՆԱՏՕ-ի ինքնաթիռների գործառույթների շարքում է որոշելը՝ այս կամ այն ինթնաթիռը, որը մոտենում է Լատվիայի սահմանին, արդյոք առևանգված չէ կամ արդյոք ահաբեկիչներին չի պատկանում։

Հիշեցնենք, որ Լատվիան, Լիտվան ու Էստոնիան չունեն պահանջվող սեփական օդուժը, որի օգնությամբ հնարավոր կլիներ արդյունավետ պարեկություն կատարել օդային սահմանին։ 2004-ից սկսած՝ այս խնդիրն իրենց ուսերին են վերցրել ՆԱՏՕ-ի անդամ երկրները։

Նկատենք, որ 2009-ից Մերձբալթյան երեք երկրները սեփական բյուջեից են վճարում ՆԱՏՕ անդամ երկրների ՌՕՈւ անձնակազմի՝ իրենց տարածքում բնակության, իսկ 2010-ից՝ նաև անձնակազմի տեղափոխման ու անհրաժեշտ սարքավորումների ծախսերը։


Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *