«Точка-У»-ն վերանորոգման փոխարեն փոխարինվում է «Искандер»-ով

«Իզվեստիայի» աղբյուրների հաղորդմամբ` Ռուսաստանի պատշպանության նախարարությունը հրաժարվում է վերանորոգել «Точка-У » հրթիռային համակարգերը, բայց, միաժամանակ, չի հասցնում դրանք փոխարինել նոր «Искандер» համակարգերով:

«Точка» մարտավարական հրթիռները նախատեսված են մինչև 120կմ հեռավորության ցամաքային թիրախները խոցելու համար: ՊՆ-ն հրաժարվել է կողային ղեկավարման ավտոմատացված համակարգի վերանորոգումից, որի շնորհիվ հրթիռը կարող էր գտնել և խոցել թիրախը: ՊՆ-ի նման որոշման արդյունքում օգտագործումից դուրս է մնում մի քանի հարյուր հրթիռային համակարգ, իսկ «Искандер»-ով համալրման գործընթացը բավական դանդաղ է ընթանում:

Նույն աղբյուրի հաղորդմամբ` 2011թ. վերջին արդեն իսկ 40 հատ «Точка-У » վերանորոգման կարիք ուներ և այլևս շահագործման պիտանի չէր , իսկ 2012թ. դրանց քանակը կարող է կրկնապատկվել:

2004թ.-ից ի վեր վերանորոգվել է «Точка»-ի և «Точка-У»-ի 200 ավտոմատացված համակարգ, որոնցից յուրաքանչյուրի վերանորգումն արժեցել է 15-17 մլն ռուբլի: ՌԴ ՊՆ-ն չի մեկնաբանել վերանորոգումից խուսափելու փաստը, սակայն նշել են, որ դրանք ամբողջությամբ կփոխարինվեն «Искандер»-ներով:

«Искандер»-ը Ցամաքային զորքերի ամենահզոր հարվածային համակարգերից է, որի կրակի հեռավորությունը կարող է հասնել 500 կմ-ի: Գայություն ունի նաև «Искандер-Э»-ն, որը երկուսի փոխարեն ունի մեկ մեկնակրային հրթիռ, իսկ հեռահարությունը կազմում է 280 կմ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *