Նոյեմբերի 25-ին Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի՝ զինծառայողների իրավունքներով զբաղվող բաժնի աշխատակիցներն այցելել են Բարդայի ու Աղդամի շրջանների զորամասեր՝ ՊՆ աշխատակիցների ուղեկցությամբ։
Ինչպես հաղորդում է Ադրբեջանում ՄԻՊ գրասենյակի մամուլի ծառայությունը, ՄԻՊ-ի՝ զինծառայողների հարցով բաժնի պետի տեղակալ Ֆազայիլ Հասանովն ու գլխավոր խորհրդատու Ադիլ Հաջիևը զորամասերում զրուցել են զինծառայողների հետ, գրանցել գանգատները, ծանոթացել են վերջիններիս կենցաղին, սննդակարգին և ժամանցի անցկացման կարգին։
Աղբյուրի վկայությամբ՝ լուրջ խախտումներ չեն գրանցվել։
Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին կից ազգային կանխիչ խմբի անդամները ստուգումներ էին անցկացրել Ադրբեջանի հարավարևելյան Սալյանի շրջանի կարգապահական զորամասում։