Նոյեմբերի 22-ին Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել ԶՈւ գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն։ Նա այս պաշտոնում փոխարինել է գնդապետ Իրակլի Ձնելաձեին։
Համաձայն Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը՝ նույն օրը Կապանաձեին, ով բրիգադի գեներալ էր, շնորհվել է գեներալ-մայորի կոչում։
Նշենք, որ 2013-ի նոյեմբերի 17-ին նախագահ ընտրված Գեորգի Մարգվելաշվիլու հրամանագրով Վրաստանի զինված ուժերի միացյալ շտաբը վերանվանվել է գլխավոր շտաբի։
Ինչ վերաբերում է Կապանաձեին, ապա վերջինս 2008-ից մինչև 2012-ի նոյեմբերը Վրաստանի արտաքին հետախուզության հատուկ ծառայության պետի տեղակալն էր։ Մինչ այդ նա պաշտոնավարել է որպես նախագահի՝ ռազմական գծով խորհրդական մինչև 2005-ը։