ՊԲ-ում քննարկել են խոշոր զորավարժությունը

Նոյեմբերի 21-ին Արցախի ՊԲ-ում խորհրդակցություն է եղել, որը նվիրված էր սույն թվականի հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 13-ը ՊԲ հարվածային խմբավորումների հետ անցկացված երկկողմանի հրամանատարաշտաբային զորավարժության և դրա շրջանակում կազմակերպված մարտական հրաձգությամբ մարտավարական զորախաղերի արդյունքների ամփոփմանը:

Ըստ փուլերի անդրադառնալով զորավարժության արդյունքներին՝ ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-մայոր Կամո Վարդանյանը մանրակրկիտ վերլուծության է ենթարկել տարվա կտրվածքով անցկացված թերևս ամենակարևոր բանակային միջոցառումներից մեկի ընթացքը, ներկայացրել արձանագրված ձեռքբերումներն ու թերացումները, նշել լավագույներին և վերջում կատարել համապատասխան հետռևություններ:

Ամփոփիչ զեկույցից հետո հրապարակվել է ՊԲ հրամանատարի հրամանը, համաձայն որի զորախաղերի ընթացքում աչքի ընկած անձնակազմն արժանացել է խրախուսանքի:

Խորհրդակցությունը եզրափակվել է բանակի հրամանատարի ամփոփիչ խոսքով: Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, բացի զորախաղերից, անդրադարձել է նաև բանակաշինության ներկա գործընթացներին, խոսել ձմեռային փուլի նախապատրաստման ուղղությամբ կատարված և կատարվելիք աշխատանքների շուրջ և այդ կապակցությամբ տվել մի շարք ցուցումներ ու հանձնարարականներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *