ԱԹՍ-ից Պակիստանի ուսումնարանի հրթիռակոծման հետևանքով ահաբեկիչ է մահացել

Պակիստանում ամերիկյան անօդաչու թռչող սարքը հրթիռակոծել էր հոգևոր ուսումնարանը։ Դրա հետևանքով սպանվել է «Հաքքանի» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը՝ Մաուլանա Ահմադ Ջանը։

Պակիստանում ցույց են անում ԱՄՆ անօդաչու թռչող սարքերի կիրառման դեմ

Պակիստանում ցույց են անում ԱՄՆ անօդաչու թռչող սարքերի կիրառման դեմ

Ինչպես հաղորդում է AFP լրատվական գործակալությունը, սպանված ահաբեկիչը միևնույն ժամանակ հոգևոր առաջնորդ էր խմբավորման համար։

Նշենք, որ Ահմադ Ջանի մահը դարձել է արդեն երկրորդ լուրջ կորուստը «Հաքքանիի» համար վերջին ամսվա ընթացքում։ Նոյեմբերի 11-ին Իսլամաբադում կրակել ու սպանել էին Նասիրուդդին Հաքքանիին։ Վերջինս այս ահաբեկչական խմբավորման հովանավորն էր, սերտ կապեր ուներ «Թալիբան» խմբավորման հետ։

ԱՄՆ իշխանությունները բազմիցս պահանջել են Պակիստանի կառավարությունից համապատասխան քայլեր ձեռնարկել «Հաքքանիի» դեմ պայքարում, սակայն պաշտոնական Իսլամաբադը շոշափելի գործողություններ այդպես էլ չի իրականացրել։ Սա պատճառ է հանդիսացել, որպեսզի ԱՄՆ-ն հայտարարի՝ Պակիստանի կառավարությունը կապեր ունի «Հաքքանիի» ահաբեկիչների հետ, ուստի ԱՄՆ-ն «հարկադրված է սեփական միջոցներով պայքարել Պակիստանում հանգրվանած ահաբեկիչների դեմ»։

Հիշեցնենք, որ ըստ Պակիստանի ոստիկանության հայտարարությանը՝ նոյեմբերի 21-ին ԱՄՆ օդուժին պատկանող անօդաչու թռչող սարքը նվազագույնը երեք հրթիռ է բաց թողել երկրի հյուսիս-արևմուտքում տեղակայված իսլամական հոգևոր ուսումնարանի շենքի ուղղությամբ։ Հրթիռակոծման հետևանքով մահացել են 2 ուսուցիչ, 3 աշակերտ։

Պակիստանի կառավարության տվյալներով՝ հոկտեմբերի վերջի դրությամբ՝ վերջին 5-6 տարիների կտրվածքով, երկրում ԱՄՆ-ի իրականացրած ավիահարվածների զոհ է դարձել 2227 հոգի, որոնց թվում են 67 խաղաղ բնակիչ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *