Ավելի քան 250 ամերիկյան հնդկացիներ շուրջ 33 ցեղերից պարգևատրվել են ԱՄՆ Կոնգրեսի Ոսկե մեդալով՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում կապավոր-վերծանողի արդյունավետ աշխատանք կատարելու համար։
The Independent բրիտանական պարբերականը գրում է, որ մեծ մասին մեդալը հետմահու է շնորհվել, դրանք տրվել են զոհվածների ընտանիքներին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նման պարգև են ստացել նավահո ցեղի հնդկացիները, որոնց զգալի մասը ևս կապավոր-վերծանողներն են։
Նշենք, որ 20-րդ դարի վերջում ամերիկյան հնդկացիներից շատերը պարգևատրվել են Ֆրանսիայի բարձրագույն ռազմական շքանշաններով։
2002-ին ԱՄՆ-ն թողարկել է «Քամու հետ խոսողները» ֆիլմը, որի գլխավոր հերոսները Ճապոնիայի դեմ Խաղաղ օվկիանոսում մարտնչող նավահո ցեղի կապավորներն են։
Նկատենք, որ Երկրորդ համաշխարհայինի ընթացքում հնդկացիները միմյանց օպերատիվ տեղեկություններ էին փոխանցում մայրենի լեզվով։ Դա բավականին բարդացնում էր գերմանացի ու ճապոնացի վերծանողների գործը՝ հնդկացիական լեզուներին չտիրապետելու պայմաններում հակառակորդի հույժ գաղտնի լուրերը հասկանալու հարցում։
One response to “ԱՄՆ Կոնգրեսը պարգևատրել է 250 հնդկացի կապավոր-վերծանողներին”