Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվա է մեկնել

ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով նոյեմբերի 20-ին Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը։

Նիստի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարն երկկողմ հանդիպումներ կունենա ԱՊՀ մասնակից պետությունների իր գործընկերների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հիմնահարցեր, ինչպես նաև կամփոփվեն պաշտպանական գերատեսչությունների գործունեության ընթացիկ տարվա արդյունքներն ու կստորագրվեն 2014թ. երկկողմ համագործակցության պլանները։

Նշենք, որ Մոսկվա է մեկնալ նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *