Հայ-հունական պաշտպանական համագործակցությունն ընդլայնվում է

Նոյեմբերի 20-ին ավարտվեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակության երկօրյա պաշտոնական այցը Հունաստանի Հանրապետություն։

Այցի ընթացքում կայացել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումները Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի և Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի հետ:

Հայաստանի և Հունաստանի դրոշները

Հայաստանի և Հունաստանի դրոշները

Հանդիպումների ընթացքում կողմերը բարձր են գնահատել ավելի քան երկու տասնամյակի պատմություն ունեցող հայ-հունական պաշտպանական համագործակցության ներկայիս մակարդակը և կարևորել են համագործակցության հետագա զարգացումը ռազմական կրթության, ռազմական արդյունաբերության, հատուկ նշանակության զորքերի պատրաստության և խաղաղապահության ոլորտներում:

Բանակցությունների ընթացքում հունական կողմը պատրաստակամություն է հայտնել լիակատար աջակցություն տրամադրել ՀՀ զինված ուժերի խաղաղապահ կարողությունների զարգացման և պաշտպանական բարեփոխումների իրականացման գործում:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև համագործակցության իրավական հիմքը կազմող պայմանագրերի վերանայման և պաշտպանության բնագավառում համագործակցության համադրման համատեղ բարձր մակարդակի հանձնախումբ ստեղծելու վերաբերյալ, որը կուսումնասիրի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ոլորտներում համագործակցություն իրականացնելու հնարավորությունները:

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը նաև այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելով և ծաղկեպսակ տեղադրելով հուշարձանին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *