Եգիպտոսի զինված ուժերի 9 զինծառայող է սպանվել Սինայի թերակղզում ահաբեկչության հետևանքով։ Եվս 35 եգիպտացի զինծառայող տարբեր աստիճանի վնասվածք է ստացել։
Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Եգիպտոսի անվտանգության ուժերի տվյալներին։
Ահաբեկչությունն իրականացվել է էլ Արիշ քաղաքից ոչ հեռու ավտոճանապարհին, որտեղով զինվորականների ավտոշարասյունն էր անցնում։ Գործի է դրվել մոտակայքում կայանված ականապատ ավտոմեքենան, որի պայթյունի հետևանքով մեծ թվով զոհեր և վիրավորներ են գրանցվել։
BBC-ի աղբյուրներով՝ ահաբեկիչների թիրախում են եղել նրանց դեմ պայքար մղող ստորաբաժանումների զինծառայողները։
Նշենք, որ ամռանը Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի գահընկեցությունից հետո Սինայի թերակղզում տեղակայված ծայրահեղ իսլամիստական խմբավորումները զգալի ակտիվացել են, իսկ Եգիպտոսի զինված ուժերն էլ խոշոր հակաահաբեկչական գործողություններ է իրականացնում այդ շրջաններում։