Տաջիկստանում պաշտոնանկ է արվել պաշտպանության 64-ամյա նախարար, ԶՈւ գեներալ-գնդապետ Շերալի Հայրուլլոևը, որը ղեկավարում էր այս գերատեսչությունը 1995 թվականից ի վեր։
Ինչպես հաղորդում է տաջիկական «Ազիա-Պլյուս» լրատվական գործակալությունը, մինչ պաշտպանության նախարար դառնալը, Հայրուլլոևը զբաղեցնում էր Տաջիկստանի ՆԳՆ ղեկավարի պաշտոնը։
Նշենք, որ Հայրուլլոևի պաշտոնանկության հրամանագիրը ստորագրել է նորընտիր նախագահ Էմոմալի Ռահմոնը՝ շնորհակալություն հայտնելով նախարարին կատարած աշխատանքի համար։
Պաշտպանության նախարար է նշանակվել ԶՈւ գեներալ-լեյտենանտ Շերալի Միրզոն, որը մինչ այդ ղեկավարում էր սահմանապահ զորքերի գլխավոր վարչությունը։ Նա Պերմի բարձրագույն ռազմական հրամանատարական ուսումնարանի շրջանավարտ է, 2000-ականների կեսերին զբաղեցրել է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը։
Հավելենք, որ նոր նախարարի նշանակումը կատարվել է պետական համակարգում կադրային փոփոխությունների համատեքստում։
2013-ի նոյեմբերի 6-ին Էմոմալի Ռահմոնը վերընտրվել է երկրի նախագահի պաշտոնում։ Վերընտրվելուց հետո նոր կառավարություն է ձևավորվելու, սպասվում են կադրային բարեփոխումներ։