Ձնահոսքից մահացել է 11 հնդիկ զինծառայող

Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգներում ձնահոսքի հետևանքով այս գիշեր զոհվել է 11 զինծառայող, ևս 8-ը` անհետ կորել են: Այս մասին հայտնել է ԻԱՆՍ գործակալությունը:

«Ուժեղ ձնահոսքը գիշերը հարվածել է մեր բանակային շտաբին: Ձնահոսքի տակից դեռևս հանվել են 8 զինծառայողի մարմինները, սակայն, վտանգ կա, որ զոհերի թիվը կարող է ավելի մեծ լինել: Ես երեքը զոհվել են Հանդերբալի շտաբում: Բացի այդ, ձնահոսքի մի մասը լցվել է Հանդերբալի մյուս հատված, սակայն, բարեբախտաբար, այնտեղ զոհեր չեն եղել, միայն 10 բարաք է ոչնչացվել»,- ասել է Ջամմուում տեղակայված բանակային շտաբի փոխգնդախպետ Ս. Բռարը:

Հիմալայներում  ձնահոսքեր հաճախ են լինում, սակայն օդերևութաբանների տեխնիկաները հնարավորություն են տալիս նախապես իմանալ աղետի մասին: Իսկ այս դեպքում չի հաղորդվում`  ձնահոսքի անկման մասին զինվորականները նախապես տեղեկացվել են,թե ոչ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *