Նորվեգիայի զինված ուժերում բուսակերության օր է լինելու

Նորվեգիայի զինված ուժերի հրամանատարությունը նոյեմբերի 19-ին առաջարկել է ԶՈւ-ում շաբաթը մեկ անգամ բուսակերության օր սահմանել։ Դրա օգնությամբ կխնայեն միս պատրաստելու համար ռեսուրսները։

Նորվեգացի զինծառայող

Նորվեգացի զինծառայող

Ինչպես հաղորդում է AFP լրատվական գործակալությունը, զինվորականների խոսքերով՝ բուսակերության օրը կկասեցնի մսային կերակուր պատրաստելու ժամանակ ջերմոցային գազերի՝ օդ արտանետումը։ Այդ գազերն արագացնում են համաշխարհային տաքացումը։

Նշենք, որ բուսակերության օրն արդեն փորձարկվում է Նորվեգիայի ռազմաբազաներից մեկում։ Սա թույլ է տալիս եզրակացնել, որ բուսակերության օր հաստատելու առաջարկի ընդունումը շատ հավանական է։

Ծրագրվում է այդպիսի օր սահմանել նույնիսկ Նորվեգիայի սահմաններից դուրս ծառայություն անցնող նորվեգացի զինծառայողների համար։

Այնուհանդերձ, մասնագետների կարծիքով՝ այս քայլով Նորվեգիայի ԶՈւ-ն նախ նյութական խնայողություն է կատարում։ Շաբաթը մեկ զինծառայողներին բուսական սնունդ տալով՝ խնայում են տարեկան շուրջ 150 տոննա միս։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *