Ռուսական ավիակիր հածանավը Բարենցի ծովում վարժանքների է դուրս եկել

Ռուսաստանի Հյուսիսային նավատորմի «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիր հածանավը դուրս է եկել Բարենցի ծովի զորավարժարան մարտական վարժանքներ իրականացնելու համար։ Այս մասին հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Հյուսիսային նավատորմի պաշտոնական ներկայացուցիչ առաջին կարգի կապիտան (ցամաքային և ավիացիոն զորքերում այս կոչումը համապատասխանում է գնդապետին) Վադիմ Սերգային։

Ադմիրալ Կուզնեցով ատոմային հածանավը

Ադմիրալ Կուզնեցով ատոմային հածանավը

Հածանավի տախտակամածից Հյուսիսային նավատորմի կործանիչների ավիացիոն գունդը թռիչքներ և վայրէջքներ կկատարի Սու-25ՈՒՏԳ և Սու-33 կործանիչներով։ Նախատեսված են նաև մի շարք վարժանքներ, որոնց ընթացքում դիմագրավելու են պայմանական հակառակորդի օդային հարձակումները, զենիթային համակարգերով կրակելու են օդային թիրախներին։

Նշվում է, որ հածանավը ծովում կլինի մոտավորապես 1 շաբաթ։

«Ադմիրալ Կուզնեցով» հածանավը առաջին անգամ ծով է դուրս եկել 1985 թվականին, սպառազինության է հանձնվել 1991 թվականից։

Նավի անձնակազմը 1980 հոգուց է բաղկացած։ Նավի սպառազինության կազմում են 10 միավոր Սու-33, 2 միավոր Սու-25ՈւՏԳ ինքնաթիռները և 15 միավոր Կա-27 ու 2 միավոր Կա-31 ուղղաթիռները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *