Այսօր ՀՀ նախագահի նստավայրի մոտ բողոքի ցույց էր հայկական բանակում ոչ մարտական կորուստների դեմ։ Գործողությունը նախաձեռնվել էր երեկ՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցում և մասնակցելու էին եկել մոտ 200 մարդ։ Մասնակիցներն ասում էին, որ «Գերագույն գլխավոր հրամանատարը պարտավոր է երաշխիքներ տալ, որ մեր զորակոչված ԲՈԼՈՐ որդիները տուն են վերադառնալու ողջ եւ առողջ»։
Վերջին հինգ օրում հայկական բանակում ոչ մարտական պայմաններում զոհվել է երեք զինծառայող, որոնցից երկուսն՝ ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպանություն են գործել, իսկ երրորդը զոհվել է զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով։
Pingback: Բողոքի ակցիա հայկական բանակում ոչ մարտական կորուստների դեմ (տեսանյութեր) | Ռազմ.info